Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը 4 ամսով երկարաձգելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը 4 ամսով երկարաձգելու նախագիծը
13.04.2020 | 13:23

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել 4 ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:


Առաջին ընթերցմամբ ընդունվեցին նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը։ Վերջինով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:
Նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար ԱԺ-ն այսօր ևս մեկ նիստ կգումարի։ Նախագծերում փոփոխություններ առաջարկելու համար պատգամավորները 3 ժամ ունեն:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ